маслодлядерева loftyerevan bnakanyux dzerqiashxatanq kahuyq kahuyqloft lofthayastan woodwork столешница sexan mebel phaytamshakum лофтмебель масловоск мебель paytiyux seghan stoleshnica woodworking dekorativ epoqsid epoxid loft dzevavorum interier xohanoc furniture loftinterior restavracia theloft paytiyux
Վայր՝ The LOFT (Մոսկովյան 3) Մուտքը՝ անվճար
Օր | ժամ՝ Հուլիսի 20 | 19։00
Գրանցման հղումը՝ http://bit.ly/2XJAReM
Գրքամոլը շարունակում է հանդիպում-քննարկումները և հուլիսի 20-ին՝ ժամը 19։00-ին, բոլորին հրավիրում #LoftYerevan-ի ներքին բակ` քննարկելու Լուիս Քերոլի «Ալիսը հրաշքների աշխարհում» ֆանտաստիկ վեպը։
Օքսֆորդի համալսարանի մաթեմատիկոս Լուիս Քերոլի ստեղծագործությունը դարձավ փոքրիկ աղջկա մասին ամենահայտնի պատմությունը՝ հեղինակին շնորհելով «աբսուրդի գրականության» ամենաճանաչելի ներկայացուցիչներից մեկի կոչումը։
Ստեղծագործությունը լայն արձագանք է գտել ամբողջ աշխարհում և թարգմանվել շատ լեզուներով՝ ազդեցություն թողնելով համաշխարհային մշակույթի տարբեր ոլորտների վրա։
Երեկոյի ընթացքում հյուրընկալելու ենք քաղաքական գիտությունների պրոֆեսոր Մարիամ Մարգարյանին, ում հետ միասին կփորձենք գտնել խորհրդավոր սենյակի փակ դռների բանալիները։
Շարունակելով մեր #գրքամոլ հանդիպումների շարքը՝ այս անգամ ձեզ ժամադրում ենք մայիսի 4-ին՝ ժամը 17։00-ին, #LoftYerevan-ում։ Քննարկելու ենք 20-րդ դարի հռչակավոր գրական գործերից մեկը՝ Անթընի Բըրջեսի «Լարովի Նարինջ»-ը։ Ավելի քան 50 տարի առաջ գրված այս երգիծական հակաուտոպիան պահպանել է ընթերցողին խռովքի մատնելու իր ուժը: Ուրեմն անպայման պետք է հանդիպել ու կիսվել տպավորություններով։
Իսկ որպեսզի քննարկումը լինի առավել հետաքրքիր եւ #թանձր, մենք կհյուրընկալենք ժամանակակից հանճարեղ թարգմանիչ, կինոգետ Զավեն Բոյաջյանին, ով նաեւ այս գրքի թարգմանության հեղինակն է։ Մուտքավճարը՝ 1500 դրամ
Գրանցման հղումը՝ https://bit.ly/2viqLGa
#գրքամոլքննարկում
Հունիսի 14-ին #LoftYerevan-ում տեղի կունենա XX դարի նշանավոր ռուս գրող Միխայիլ Բուլգակովին նվիրված #BulgakovNight երեկոն, որն իրենից ենթադրում է միջոռացումների շարք՝ դասախոսություն, ջազ երաժշտություն, միստիկ պերֆորմանսներ, ֆիլմի դիտում։ ➡Առավել մանրամասն այստեղ՝ http://bit.ly/2wEPCo9։
Գրանցման հղում՝ https://forms.gle/CAdL7bgP1Ck2z5An7։
Ամռան առաջին ամսվա երկրորդ օրը #գրքամոլ է լինելու ~
Շարունակում ենք քննարկել համաշխարհային գրականության լավագույն գործերը՝ այս անգամ ձեզ հրավիրելով #LoftYerevan` Լեւ Տոլստոյի «Աննա Կարենինա» վեպի քննարկմանը։
Ամուսնացած կնոջ՝ Աննա Կարենինայի ու սպա Վռոնսկու ողբերգական սիրո մասին պատմող այս գիրքը դարձավ Տոլստոյի «այցեքարտերից» ու ընթերցասեր հասարակության սիրելիներից։ Իրական մարդկանց զգացմունքների ու մտքերի ուսումնասիրություններն են հիմք դարձել վեպի կերպարների «կյանքի գեղարվեստական պատկերման» համար: Նշենք, որ այնտեղ պատկերված են 19-րդ դարի երկրորդ կեսի Մոսկվայի ու Սանկտ Պետերբուրգի ազնվականական միջավայրերի առօրյան եւ տիրող բարքերը։ Մուտքավճարը՝ 1500 դրամ Գրանցման հղումը՝ https://bit.ly/30hLyrC
Շարունակելով մեր #գրքամոլ հանդիպումների շարքը՝ այս անգամ ձեզ ժամադրում ենք մայիսի 4-ին՝ ժամը 17։00-ին, #LoftYerevan-ում։ Քննարկելու ենք 20-րդ դարի հռչակավոր գրական գործերից մեկը՝ Անթընի Բըրջեսի «Լարովի Նարինջ»-ը։ Ավելի քան 50 տարի առաջ գրված այս երգիծական հակաուտոպիան պահպանել է ընթերցողին խռովքի մատնելու իր ուժը: Ուրեմն անպայման պետք է հանդիպել ու կիսվել տպավորություններով։
Իսկ որպեսզի քննարկումը լինի առավել հետաքրքիր եւ #թանձր, մենք կհյուրընկալենք ժամանակակից հանճարեղ թարգմանիչ, կինոգետ Զավեն Բոյաջյանին, ով նաեւ այս գրքի թարգմանության հեղինակն է։ Մուտքավճարը՝ 1500 դրամ
Գրանցման հղումը՝ https://bit.ly/2viqLGa
#գրքամոլքննարկում ➡ https://www.facebook.com/events/378200829446843/
Հունիսի 10-ին #LoftYerevan-ում տեղի կունենա #ԽորհուրդներՄայրիկիցՄայրիկին խորագրով սեմինար-քննարկում։ Հանդիպելու ենք և զրուցենք հայկական իրականության մեջ առաջին հայալեզու և մայրիկների իրականությամբ ոգեշնչված գրքի՝ «Մայրիկի օրագիրը»-ի հեղինակ, ընտանեկան հոգեբան-խորհրդատու և բլոգեր Մերի Սարիկյանի հետ։ ➡ Առավել մանրամասն այստեղ՝ http://bit.ly/2I1ucbm
Գրանցման հղում ՝ http://bit.ly/2QOQn7n